Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարճ՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի ԶՈՒ ԳՇ պետին վերագրված հայտարարությունների մասին Սկսենք պարսկական կողմի հայտարարություններից. Irna գործակալության տարածած հաղորդագրության անգլերեն տարբերակը (http://www.irna.ir/en/News/83173624) ժլատ է՝ խոսում է ընդամենը երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու պաշտպանական ոլորտներում համագործակցության ընդլայնման արձանագրություն/հռչակագիր ստորագրելու մասին: Անգլերեն տարբերակում ոչ մի ուղիղ խոսք կամ անուղղակի խոսք տարածքային ամբողջականության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չկա: Առավել հետաքրքիր է պարսկերեն տարբերակը (http://www.irna.ir/ar/News/83173503): Պարսկերենի մասնագետ չեմ, սակայն գուգլը կարծում եմ բավական մոտ թարգմանեց այդ հաղորդագրությունը հետևյալ տեսքով. «Գեներալ-լեյտենանտ Բաղերիի՝ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման մասին: Հասանովի հետ համատեղ մամլո ասուլիսում գեներալ-մայոր Բաղերին ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ կայացած բարեկամական ու ջերմ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հետագա համագործակցությունը: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել կարևոր համաձայնությունը և հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների պաշտպանական և ռազմական կապերի զարգացմանը: «Երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության հետագա հարաբերությունների ապագան շատ պայծառ հեռանկար ունի», - ասել է նա: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել գեներալ-մայոր Բաղերիի Բաքու կատարած այցի կապակցությամբ` նշելով, որ այսօր իրանական և ադրբեջանական կողմերը քննարկել են կարևոր հարցերը: «Այս այցը մեզ մեծ հույս է ներշնչել»: Հասանովը կարևորել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության խթանումը ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նշել, որ այցը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրելու Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ համատեղ ռազմական կոմիտեի գործունեության հարցը: Նշվեց, որ Բաքու կատարած իր այցի ընթացքում նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի եւ երկրի վարչապետի հետ:» Ադրբեջանական կողմի լրատվությունում (https://haqqin.az/news/143310) ակնհայտորեն նշվում է, թե ինչ հայտարարոյթյուններ է արել Զաքիր Հասանովը համատեղ մամլո ասուլիսում, մինչդեռ պարսիկ գեներալին էլ վերագրել է այն, թե "В свою очередь М.Багери заявил, что существует широкий потенциал для сотрудничества между двумя странами в военной сфере, добавив, что Иран поддерживает территориальную целостность и справедливую позицию нашей страны в урегулировании конфликта, и в то же время будет оказывать всестороннюю поддержку Азербайджану." Կարծում եմ, ՀՀ ԱԳՆ-ը և մեր ադբեջանագետները և պարսկագետները պետք է ստույգացնեն, թե իրականում ինչպես է արտահայտվել պարսիկ գեներալը, մասնավորապես՝ արդյո՞ք նա կոնկրետ շեշտել է, որ սատարում են Ադրբեջանի դիրքորոշմանը, և Ադրբեջանին ինչ աջակցության մասին է խոսքը.... Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրով հայտնի է. սեփական անջատողականությունից ու ներքին ադրբեջանական գործոնից անհանգստացած նրանք միշտ շեշտում են տարածքային ամբողջականությունը, սակայն հավելելով, որ խնդիրը պետք է բացառապես լուծվի խաղաղ եղանակով ու միջազգային իրավունքի նորմերով»: |