ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Aston Martin-ը Ժնև կբերի շքեղ Lagonda All-Terrain էլեկտրական քրոսովերը
01:55, 07.02.2019 | mamul.am
14866 | 0

Aston Martin ընկերությունը հրապարակել է Lagonda All-Terrain էլեկտրական քրոսովերի առաջին թիզերը: Պրեմիերան կկայանա Ժնևի ավտոցուցադրության ժամանակ մարտի սկզբին: Ավտոմեքենան կոչված է պատկերացում կազմելու բրիտանական ավտոարտադրողի նորույթի մասին:

Դատելով թիզերից՝ քրոսովերն առջևից կստանա անփայլ քրոմացված բաղադրիչ, որը կմիավորի առջևի լուսարձակները, ինչպես նաև՝ տեսախցիկներ, որոնք կփոխարինեն կողային հայելիներին:

All-Terrain-ի ապրանքային տարբերակը, որը կթողարկվի 2021-ին, կդառնա առաջին սերիական ավտոմեքենան՝ թողարկված Lagonda ապրանքանիշի տակ:

Առաջիկայում բրիտանացիները մտադիր են ընդլայնել շքեղ էլեկտրամեքենաների արտադրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր