Քարդաշյան-Ուեսթ զույգի 4-րդ երեխան է լույս աշխարհ եկել: Նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Բարի լուրը Քիմը հայտնել է Twitter-ի իր էջում՝ գրելով․ «Նա այստեղ է և նա հրաշք է»։ Օրեր առաջ Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջական խնդրների պատճառով 38-ամյա Քիմը չի կարող ինքնուրույն ծննդաբերել: Նա լույս աշխարհ է բերել իրենց առաջին և երկրորդ երեխաներին, երրորդին՝ դուստր Չիկագոյին, նույնպես ծնել է փոխնակ մայրը: Ի դեպ, Քիմը նաև հայտնել էր, որ տղան այնքան է նման Չիկագոյին, կարծես նրա երկվորյակը լինի:
|