ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե համեմատում ենք նախորդ շրջանի հետ, ներկայիս պաշտոնյաները հայերեն լավ գիտեն». Լեզվի կոմիտեի նախագահ
14:20, 26.06.2019 | mamul.am
3500 | 0

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ պաշտոնյաների ելույթներին և սոցցանցերում նրանց հայերենին: Նա նշեց, որ Լեզվի կոմիտեն, վերլուծելով ԱԺ-ում պատգամավորների խոսքը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նամակ-հորդոր է ուղարկել օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների վերաբերյալ, ինչպես նաև՝ ժողովրդական, խոսակցական ձևերից հրաժարվելու մասով:

«Եթե համեմատում ենք նախորդ շրջանի հետ, ներկայիս պաշտոնյաները հայերեն լավ գիտեն»,- ասում է Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բանավոր խոսքի վերաբերյալ հասարակության շրջանում երկու թև կա. մի թևը պահանջում է, որ պաշտոնյաները խոսեն խիստ կանոնական հայերենով, մյուսը հակված է լեզվի ճկունության ու փոփոխման տարբերակին և ընդունում է կանոնակարգված հայերենից չօգտվելու փաստը:

«Իմ մոտեցումը ո՛չ մեկի կողմն է, ո՛չ՝ մյուսի: Եթե Կառավարության կամ ԱԺ-ի նիստում է, ապա այդ խոսքը պետք է լինի կանոնական: Բայց եթե մարդն իր անձնական տիրությում՝ սոցիալական տիրությում գրառում է կատարում, ապա այդ գրառումն անձնական է, ճիշտ է, այն ազդեցություն ունի, հասարակությունը նրան պաշտոնյա է ընկալում, բայց այստեղ վերահսկելիության չափը և մոտեցումը պիտի տարբեր լինի: Զգոնության կոչ պիտի անպայման ուղղել մեր պաշտոնյաներին. սիրելինե՛ր, մի մոռացեք պաշտոնական միջավայրում գրական հայերենն է պաշտոնական հաղորդակցման լեզուն: Չեմ ասում՝ հասցնել մաքրամոլության, բայց պիտի հետևել, պիտի ջանք գործադրել»,- եզրափակեց Լեզվի կոմտեի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր