ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«ՊՆ-ն շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայողի նկատմամբ». Ժաննա Ալեքսանյան
10:40, 17.07.2019 | mamul.am
5675 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ: Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: Նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը, մոր պնդմամբ, վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ նամուլի խոսնակը մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր