ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Հայաստանի կառավարիչները չեն հասկանում երկու կարևոր բան». Միքայել Նահապետյան
09:50, 18.07.2019 | mamul.am
4177 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր ինկվիզիցիան շաքարով կտրեմ.

96% գազաֆիկացված երկրում ո՞վ ու ինչո՞ւ է վառելափայտ գնում։

Այս հարցի պատասխանի պոչից բռնեք ու կպարզվի խնդիրն էլ, լուծումն էլ:

Ես, գուցե, մի օր ծեր մարդ լինեմ, բայց Հայաստանի կառավարիչները դեռ հասկացած չլինեն երկու կարևոր բան.

1. Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։
2. Արգելելու փոխարեն պետք է համակարգել։

Հ.Գ. ամեն դեպքում բռնությունը մերժելի է։ Ապաքինում եմ մաղթում տուժածներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր