«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր պաշտոն է ստանձնել։ Նա «Sky Sports» հեռուստատեսությունում կաշխատի որպես փորձագետ։ «Անգլիայի Պրեմիեր լիգան յուրահատուկ մրցաշար է ինձ համար։ Այդ խաղերից ուղղակի հայացք թեքել չի լինում։ «Sky Sports»-ը Պրեմիեր լիգայի տունն է, և ինձ համար հաճելի է այս թիմին միանալը, օգնել հասկանալն ու բացատրել այն, ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր խաղում»,- նշել է 56-ամյա պորտուգալացի մասնագետը։ |