ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մաղաքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
21:15, 13.08.2019 | mamul.am
2290 | 0

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները՝ 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մենարկային գոտեմարտում 4։4 հաշվով ցավալի պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվեց, Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից և 6։9 հաշվով զիջեց հույն Գերոգիոս Կուգիումտիդիսին։ Քառորդ եզրափակչում հույն ըմբիշը 2։12 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին, և Դավիթը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակչում 2։5 հաշվով զիջեց Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակչում կանադացի ըմբիշը 1։5 հաշվով պարտվեց հնդիկ Դիփակ Պունյաին, և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։

125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0։10 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր