ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+20 °C
Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
02:20, 15.08.2019 | mamul.am
5365 | 0

ԱՄՆ-ում ավարտվեց «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար։ Արոնյանը, առաջին տեղ գրավելով արագ շախմատի մրցաշարում, իր առավելությունը պահպանեց նաև կայծակնային շախմատի մրցաշարում և դարձավ մրցաշարի հաղթող։

Լևոնը, հնարավոր 36 միավորեց վաստակեց 22 միավոր՝ կես միավորով առաջ անցնելով Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգիից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր