Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաջարանի և Ջերմուկի միջև համամետության եզրեր անցկացնողները, կարծում եմ՝ ազնիվ չեն կամ էլ չունեն համապատասխան գիտելիքներ։ Իսկ ո՞րն է Ջերմուկի կեցության և բովանդակության առանցքային մեխը։ Ջերմուկն ի հայտ է եկել որպես քաղաք-առողջարան, իսկ վերջին 20 տարիներին դրան ավելացել է նաև զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակը։ Ահա այս երկու գաղափարներն են դրված քաղաքի հիմքում։ Եթե Ջերմուկը զրկվի իր առողջարանի ու զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակներից, ապա նրա գոյությունը կիմաստազրկվի և որոշ ժամանակ անց կփոխակերպվի ուրվականների քաղաքի։ Կա՞ աշխարհում այնպիսի բանական էակ, որը կցանկանա բուժվել ու հանգստանալ ցիանիդի օգտագործմամբ ոսկի կորզող հանքի հարևանությամբ։ Բարձրացված աղմուկի ու դիմադրության պայմաններում զբոսաշրջիկների մասին ապագայում կարող եք մոռանալ»։ |