ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բանտախցերից մեկում ինքնուրույն ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը: Դիանա Սանչեսը 2018 թվականին գտնվել է կալանավայրում խարդախության մեղադրանքով: Անազատության 14-րդ օրը նրա մոտ ծննդաբերական գործընթաց է սկսվել, նա կանչել է հսկիչներին, կալանավայրի բժշկին, սակայն ոչ ոք նրան օգնության չի շտապել: Միայն պոլիէթիլենային տակաշոր են տվել ու դուռը փակել: Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը 5 ժամ տևած տառապանքներից հետո Սանչեսը ծննդաբերել է տղա երեխայի՝ հղիության 8-րդ ամսում: Միայն երեխայի ծնվելուց հետո բանտախուց է մտել բուժաշխատողն ու օգնություն ցուցաբերել: Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը Բանտախցում միայնակ ծննդաբերած կինը դատի է տվել ոստիկանությանը |