Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հյուսիսային Սիրիայի քրդական վարչակազմը շտապ օգնություն է խնդրել միջազգային հանրությունից: «Բազմաթիվ քաղաքացիական անձինք, երեխաներ, կանայք և տարեցներ Ռաս ալ-Աին (Սարի Քանիա) քաղաքում գտնվում են շրջափակման մեջ, տասնյակ մարդիկ սպանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են», - ասվում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող վարչակազմի հայտարարության մեջ: Սիրիայի Դեմոկրատական խորհրդի (SDC) պաշտոնյաները, որոնք կառավարում են քրդերի կողմից վերահսկվող այս շրջանները, կոչ են անում հումանիտար միջանցք բացել, որպեսզի Սարի Քանիի շրջապատված խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ: Ըստ SDC-ի այն ինչ հիմա կատարվում է այնտեղ պարզապես կոտորած ու ցեղասպանություն է: |