Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցնող լինի, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը 2010թ. գտնվեր քրեակատարողական հիմնարկում, որ մի հատ էլ երկարատև տեսակցության խնդրի լուծումը համարվեր մարդասիրական քայլ: Ու լուրջ դեմքով, այդ մասին առանց մտածելու, գրո՞ւմ եք: Հիմա ինչ, հիմա մեկ առ մեկ այդ ժամանակահատվածի մասին գրե՞մ: Բայց սա լրիվ այլ թեմա է, քաղբանտարկյալների թեման, որը պետք է քննարկել ոչ թե էպիզոդիկ, հատային, այլ պետության զավթման գնահատականի շրջանակում: Պետության զավթմանը տրված լիներ քաղաքական գնահատականը, նման անհեթեթ վիճակներ չէր լինի»: |