Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բուհում անիմաստ առարկաների մասին. Հայոց պատմությունն ու Հայոց լեզուն բուհական ծրագրում ավելորդ համարող գործընկերներիս առաջարկում եմ նույն հայացքով նայել նաև այլ՝ իրականում անկարևոր դասընթացներին: Ինքս սովորել եմ ԵՊՀ լրագրության ֆակուլտետում, որտեղ, չգիտես՝ ինչու, անցնում էինք «կրոնագիտություն»՝ անհասկանալի դասապլանով ու ոչինչ չասող ուղերձով: Անցած ամբողջ դասընթացից մի բան եմ հիշում՝ դասախոսի անուն ազգանունը, որն այսօրվա պաշտոնյաներից է, ուրիշ որևէ բան ո՛չ հիշվել է, ո՛չ էլ ստացել եմ որպես գիտելիք: Այն ժամանակ այդ մարդը հայոց լեզվի, պատմության ու եկեղեցու հնարավորինս մասսայական դասավանդման կողմնակից էր: Լրագրողի համար «կրոնագիտություն» առարկայի փոխարեն կարող էին ավելացնել «Ժուռնալիստիկայի ժանրեր»-ին հատկացվող դասաժամերը, որն ավելի մասնագիտական ու արդյունավետ է, քան անիմաստ ծախսած ժամանակը «կրոնագիտության» վրա: Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ինչը, սակայն, չի խանգարում օբյեկտիվորեն նայելու իրերի կարևորությանը»: |