«Երկու տարվա ընթացքում ներդրումների ծավալի աճը 6,7 տոկոսից չի անցնում: Նույն Վրաստանում հեղափոխությունից 1 տարի անց ներդրումների ծավալը կրկնակի աճել է՝ հասնելով 1 միլիարդ դոլարի»,- ԱԺ-ում 2020թ. բյուջեի նախագծին նման գնահատական տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ՀՀ-ում ներդրումների համատեքստում: Ըստ պատգամավորի՝ հեղափոխություն տեղի չի ունեցել, սպասումները չեն արդարացել: Այն պնդումները, որ ներդրումներ կատարելու համար բոլոր խոչընդոտները վերացել են, բարեփոխումներ են կատարվել, այնքան էլ այդպես չէ: Մ. Թանդիլյանը պնդեց, որ բյուջեի նախագիծը 4 օրվա ընթացքում պետք է հետ վերադարձնել կառավարություն և բյուջետային համակարգի մասին բոլոր խախտումները շտկել: |