ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Սուրիկ Խաչատրյանին նախկինները խաբել են. «Ժամանակ»
10:35, 23.11.2019 | mamul.am
10954 | 0

«Նոյեմբերի 19-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում:

Հայաստանի իրավապահները շատ լավ գիտեն, որ Խաչատրյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում է: Նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ:

Սակայն Խաչատրյանը Հայաստան չի վերադառնում ոչ թե առողջական խնդիրների պատճառով, ինչպես հայտարարել է իր հարցազրույցում: Նախկին իշխանության ներկայացուցիչները նրան հավաստիացրել են, որ պետք է սպասել ընդամենը մի քանի ամիս, որից հետո Հայաստանում կլինի նոր իշխանություն, և ինքը կկարողանա վերադառնալ՝ առանց քրեական հետապնդման ենթարկվելու սպառնալիքի:

Խաչատրյանն էլ հավատացել է ու սպասում է»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր