ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տրամադրել։ Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, գրում է Reuters գործակալությունը։ «Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը վարկ տրամադրում Չինաստանին: Միթե՞ դա հնարավոր է: Չինաստանը փող շատ ունի, չլինելու դեպքում էլ թող աշխատի: ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք»,- գրել է Թրամփը: Ավելի վաղ Համաշխարհային բանկը հաստատել էր Չինաստանին տարեկան 1-1․5 մլրդ դոլարի ցածր տոկոսով վարկը՝ մինչև 2025 թվականի հունիս:
|