ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Apple-ի բաժնետոմսերը նոր ռեկորդ են սահմանել․ #FinancialTimes
23:35, 03.01.2020 | mamul.am
11493 | 0

Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերի արժեքը հունվարի 2-ի դրությամբ գերազանցել են 300 դոլարը՝ սահմանելով նոր ռեկորդ: Կորպորացիայի բաժնետոմսերն աճել են 2.3%-ով և կազմել 300.35 դոլար, գրում է The Financial Times պարբերականը և Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով NASDAQ-ին:

Ըստ FT-ի, այսպիսով, Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 1,33 տրիլիոն դոլարի՝ առաջ անցնելով իր մրցակից Microsoft-ից, որի կապիտալիզացիան կազմում է 1,23 տրիլիոն դոլար:

Հրապարակման համաձայն, Apple-ի բաժնետոմսերի արժեքի աճին նպաստել է HBO-ի նախկին գործադիր տնօրեն Ռիչարդ Պլեպլերի՝ Eden Productions-ի հետ պայմանագրի կնքման լուրերից հետո, որոնք համատեղ արտադրելու են հեռուստասերիալներ, վավերագրական ֆիլմեր և խաղարկային ֆիլմեր Apple TV + հոսքային ծառայության համար, որը մեկնարկել է նոյեմբերին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր