ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Այդ մասին քիչ առաջ տեղեկացրեց նա՝ լրագրողի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր «Իմ քայլը» խմբակցության նիստին: Նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ դեռ չի քննարկվել հարցը, թե ինչ ձևաչափով է իրականացվելու «այո»-ի քարոզարշավը, հարցը քննարկման փուլում է: |