Ճապոնիայում ձերբակալվել է կացնով զինված 26-ամյա մի կին, ով փորձել է մուտք գործել վարչապետ Շինձո Աբեի առանձնատուն, հայտնում է Jiji Press-ը: Ոստիկանները ձերբակալել են կնոջը՝ Տոկիոյի Տոմիգայայի տարածքում գտնվող նստավայրի տարածքում: Ըստ աղբյուրների՝ նրա պայուսակում հայտնաբերվել է կացին և աերոզոլներ՝ դյուրավառ հեղուկներով: Կնոջ արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ նա լավ հարաբերություններ չի ունեցել ծնողների հետ և ցանկացել է ձերբակալվել, այդ պատճառով ներխուժել է վարչապետի նստավայր: |