ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կոչ եմ անում իրավապահ համակարգին՝ լրջորեն զբաղվել գրառման հեղինակով». Զառա Հովհաննիսյան
09:30, 20.05.2020 | mamul.am
11936 | 1

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմն անձնավորություն, որն իրեն shame.am կայքի խմբագիր և Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն է ներկայացնում, անուն-ազգանունն էլ Արտյոմ Խաչատրյան է, սարսափելի բառապաշարով, հերթական անգամ, թիրախավորել է կնոջը, և ավելին, նրա աղջիկ զավակին՝ միաժամանակ ատելություն տարածելով կանանց նկատմամբ։ Ես ոչ միայն խստորեն դատապարտում եմ այս անձի վարքը, այլև կոչ անում իրավապահ համակարգին լրջորեն զբաղվել գրառման հեղինակով, որպես ատելության խոսք տարածող և սպառնալիքներ հնչեցնող, հանրային առողջությունն ու անդորրը խաթարող անձի։

Ասեմ ավելին, նման գրառումները հայոց լեզվի անարգանք են և մեր ժողովրդի զգայարանների նկատմամբ՝ խոշտանգում։ Հնարավոր չի պատկերացնել, որ նման նողկալի գրառումներ կատարող անձը կարող է լինել կայքի խմբագիր, էլ չասեմ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Այսքան դեռևս մեր իրականությունը չէր նվաստացել․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր