Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել: Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն |