Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 536 նոր դեպք (+2%): Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ ողջ տարածքում հասել է 432 277-ի։ Նախօրեին արձանագրվել է մահվան 178 դեպք, ընդհանուր՝ 5 215, ապաքինվել և դուրս է գրվել 8 972 պացիենտ, ընդհանուր՝ 195 957 մարդ (հիվանդների 45%-ը)։ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 187 216 մարդ, ապաքինվել՝ 91 564-ը, մահացել՝ 2 685-ը, նախօրդ օրվա ընթացքում մահացել է 61 մարդ: |