«Վատ լուրեր ունեմ՝ համաճարակային վիճակն ավելի է վատանում․ կորոնավիրուսով դեպքերն արդեն 697 են։ Սա նշանակում է, որ մի իրավիճակում ենք, երբ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, բայց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացնել»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ցավով արձանագրեմ, որ երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ և մահվան ևս 9 դեպք, որոնց մահվան պատճառը բժիշկներն այլ են գնահատում»,- ասաց նա։ |