ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
#Facebook-ը պիտակելու է իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների էջերը
17:30, 06.06.2020 | mamul.am
10378 | 0

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել իշխանությունների կողմից հսկողության տակ գտնվող լրատվական կազմակերպությունների էջերը պիտակավորել: Այս մասին ընկերությունը հայտնել է սեփական կայքում հրապարակված հայտարարության միջոցով:

«Մի քանի ամիս առաջ մենք հայտարարեցինք մեր ծրագրի մասին՝ պիտակավորելու լրատվական կազմակերպությունների էջերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում են իրենց երկրների իշխանությունների վերահսկողության տակ, և այսօրվանից մենք այդպիսի էջերը նշում ենք»,- նշվում է հայտարարության մեջ:

Սոցիալական ցանցի ղեկավարությունը կարծում է, որ օգտատերերը պետք է տեղյակ լինեն իրենց ընթերցած լուրերի վերաբերյալ սեփական իշխանությունների հնարավոր ազդեցության մասին, ուստի այդպիսի լրատվամիջոցների էջերը պետք է հատուկ նշագրվեն:

Պարզելու համար, թե արդյոք լրատվամիջոցի էջը գտնվում է իշխանությունների ազդեցության տակ, սոցցանցը կօգտագործի հետևյալ չափանիշները՝ խմբագրության քաղաքականությունը, սեփականության կառուցվածքը, հրատարակության առաքելության նկարագրությունը, աշխատակիցների և ղեկավարների մասին տեղեկությունը, ֆինանսավորման և եկամտի աղբյուրները, ինչպես նաև կառավարման և հաշվետվության մեխանիզմները: Բացի այդ, հաշվի կառնվեն երկրների համար սահմանված ԶԼՄ-ների ազատության սանդղակը:

Այս տարի Facebook-ը նախատեսում է նաև նշագրել գովազդային հրապարակումները, որոնք կառավարվում են իշխանությունների կողմից։ Միացյալ Նահանգներում նման գովազդները արգելափակվելու են, որպեսզի հնարավոր լինի խուսափել հնարավոր արտաքին ազդեցությունից՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր