Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+18 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բոլոր կանխատեսումներով պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար»․ նախարար
14:20, 03.07.2020

Լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը վստահեցնում էր, որ կորոնավիրուսային հիվանդները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչ վերաբերում է թվերին, որոնք չեն իջնում, կախված են ո՛չ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից։ «Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք։ Բոլոր կանխատեսումներով այսօր պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը ու կարծես ուղիղ գծի վրա ենք՝ հուլիսի կեսերից սկսած»,- ասաց նախարարը։

Տեսանյութը՝ Factor tv-ի
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր