Վրաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 1 250։ Համաձայն Stopcov.ge-ի տվյալների՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 25-ով։ Կարանտինում է գտնվում 7 068 քաղաքացի, մահացել է 17 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 242 քաղաքացի, ապաքինվել է 1 010 բուժառու։ |