ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էրդողանը կոշտ խոսակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
22:10, 28.08.2020 | mamul.am
6175 | 0

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսոն Սթոլթենբերգի հետ: Այս մասին հայտարարել է Էրդողանի մամլո ծառայությունը:

Քննարկվել են Արևելյան Միջերկրածովյանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ թուրքական կողմը հորատման աշխատանքներ է իրականացնում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր իրավունքները ու հետաքրքրությունները:

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի վրա է ընկած «միջազգային իրավունքի արհամարհման ու աշխարհին ու տարածաշրջանին վնաս հացնող միակողմանի քայլերի» պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքաան նավը սեյսմիկ հետազոտություններ էր սկսել Արևելյան Միջերկրածովյանում«Այնինչ այդ տարածքները Հունաստանը համարում է իր բացառաիկ տնտեսական գոտին: այս պատճառովհունաստանի ռազմական ուժերը բերվել են առավելագույն մարտական պատրաստվածության: Թուրքիաննաև հետազոտություններ է իրականացնում այն ջրերում, որոնք Կիպրոսն է համարում իր բացառիկ տնտեսական գոտի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր