Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Շարիտե» հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մտադիր է բժիշկների խորհուրդներով «կարգավորել» իր կյանքը և վերականգնվել թունավորումից հետո: Այս մասին նա գրել է իր Instagram-ում։ Նավալնին չի բացառել, որ ստիպված կլինի կուրս անցնել վերականգնողական կենտրոնում։ «Պլանները դեռ պարզ են՝ ֆիզիոթերապիա ամեն օր, հնարավոր է՝ գնալ վերականգնողական կենտրոն, կանգնել մեկ ոտքի վրա, լիովին վերականգնել մատների վերահսկողությունը, պահել հավասարակշռություն»,- գրել է նա։ |