«Տեղի է ունեցել հայոց պատմության ամենամեծ կազմակերպված խմբակային դավաճանությունը, որի գլխին կանգնած է եղել Նիկոլն ու նրա բոլոր կառույցներն անխտիր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Ամիսուկես առաջ իմացել են պատերազմի սկսման կոնկրետ օրը, էդ ընթացքում կատարել են դասավորումներ` թե՛ բանակում, թե՛ տարբեր տեղեր, որոնք պետք է հանգեցնեին այս պարտությանը միանշանակ»,- հավելեց նա: Իսագուլյանի համոզմամբ` պատերազմական գործողությունները կառավարել են Աննա Հակոբյանն ու Սամվել Բաբայանը: «Որևէ մեկը, բացի նրանցից, որոշումներ կայացնելու իրավասություն չի ունեցել` ո՛չ Արցախի նախագահը, ո՛չ էլ ՊԲ հրամանատարը: Հրահանգները եղել են ուղիղ Նիկոլ Փաշինյանից»: |