Բրիտանական բանակն առաջարկել է իր հիմնական մարտական տանկային ուժերն ուղարկել պատմության «աղբանոց»։ Popular mechanics հրատարակության տվյալներով՝ դա վերջ կդնի մարտական մեքենայի ավելի քան 100-ամյա մշակմանն ու ներդրմանը՝ այն ստեղծած երկրի կողմից: Փոխարենը բրիտանական բանակը կկենտրոնանա տիեզերքի և քիբերպատերազմի վրա, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համար ուղղաթիռներ և աերոմոբիլ զորքեր կտրամադրի: Այսպիսով, Մեծ Բրիտանիան կհետևի Նիդեռլանդների օրինակին, որոնք վերացրել են իրենց տանկային ուժերը: Առաջարկության համաձայն, բրիտանական բանակի 227 Challenger II հիմնական մարտական տանկերը կհեռացվեն ուժային կառույցից: Մարտական մեքենան չի արդիականացվել և այսօրվա չափանիշներով համարվում է հնացած։ Challenger II-ին անհրաժեշտ են նոր, արդիականացված շարժիչներ, կրակի կառավարման համակարգեր և նոր 120 մմ թնդանոթներ, որպեսզի համապատասխանի ժամանակակից ամերիկյան և գերմանական մոդելներին: Աշխարհում առաջին Mark I-ը շահագործման է հնձնվել 1916-ին։ Իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը ներկայացրել է այնպիսի տպավորիչ մոդելներ, ինչպիսիք են Crusader-ը, Matilda Mark II-ը, Churchill-ը և Cromwell-ը: Ներկայում Մեծ Բրիտանիայի սպառազինության մեջ կա ընդամենը 227 Challenger II: 2019-ին Լոնդոնն առաջարկել է արդիականացնել 227 մարտական մեքենաներից միայն 148-ը: Այս նախաձեռնությունը մերժվել է՝ հօգուտ տանկային ուժերի լիակատար հեռացման։ Երկրի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տանկային ուժերը և փոխարենը գումար ուղղել տիեզերք և քիբերտարածություն: Ուշադրություն է դարձվելու նաև ուղղաթիռներին և աերոմոբիլային ուժերին։ |