ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է 8 նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ նա, ըստ պաշտոնական տվյալների, պարտվել է դեմոկրատ Ջո Բայդենին:
«Նրանք (դեմոկրատներն) ասում են՝ նա բողոքում է Ջորջիայում ստացված արդյունքներից․ ոչ․ ես բողոքում եմ 8 նահանգներից և կարծում եմ, որ բոլորում էլ կհաղթեմ»,- ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Ջորջիայում կողմնակիցների առջև:
Թրամփը հավաքվածներին խոստացել է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կփոխվի»: