ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հուսով եմ՝ կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար». Պուտին
21:20, 11.01.2021 | mamul.am
5527 | 0

Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ կհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր խնդիրների շուրջ։
Նա նշել է, որ որոշ խնդիրներ մնում են չլուծված և հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ բոլոր, այդ թվում՝ հումանիտար բնույթի խնդիրների շուրջ:
«Ընդհանուր առմամբ, հանդիպումն օգտակար էր, որպեսզի կարողանանք հասկանալ տարածաշրջանի ապագան, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»,- հայտարարել Է Պուտինը:
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն, անշուշտ, եղել են, մնում են և կլինեն դաշնակցային։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2 երկրների միջև չի թուլանում նաև տնտեսական փոխգործակցությունը․ «Չնայած անցյալ տարվա բարդություններին, 2020թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսների՝ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 4%-ով: Այս ամենը հիմք է տալիս հուսալ, որ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման լուծումներն օգտակար կլինեն հայ ժողովրդի և պետության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների համար»,- հավելել Է Պուտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր