Նեթանյահուն #Twitter-ից հեռացրել է Թրամփի հետ լուսանկարը
15:10, 12.01.2021 | mamul.am
6058 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Twitter-ի իր օգտահաշվից հեռացրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ լուսանկարը։ Հայտնել է Reuters գործակալությունը։ Պարբերականը նշում է, որ այն երկար ժամանակ Իսրայելի առաջնորդի պաշտոնական օգտահաշվի գլխավոր լուսանկարն է եղել։ Նեթանյահուն այժմ հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա պատվաստվում է կորոնավիրուսի դեմ: |
Նեթանյահուն #Twitter-ից հեռացրել է Թրամփի հետ լուսանկարը