«Հրապարակ»-ը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, ով նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո և վերջինի առաջարկով։ Սակայն ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը, կարծես թե, չի կարողացել հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին։ Իսկ պատերազմից հետո՝ առավել ևս, չի ցանկացել մնալ և աշխատել այդ թիմում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |