ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ»․ Զախարովա
20:05, 28.01.2021 | mamul.am
5257 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նախատեսված է, այցի մանրամասները համաձայնեցվում են։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկապես, նախատեսված է այցը Լեռնային Ղարաբաղ, նշված է համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի) ծրագրերում։ Այս այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Մանրամասները այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր