ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ում ձերբակալել են Նյու Յորքում մի շարք սպանությունների և մահափորձերի մեջ կասկածվողին
14:35, 15.02.2021 | mamul.am
7645 | 0

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների և մահափորձերի մեջ կասկածվողին, գրում է New York Times թերթը:

Նյու Յորքի մետրոյում միջադեպերը տեղի են ունեցել ուրբաթ և շաբաթ օրերին. 2 մարդ է սպանվել, ևս 2-ը վիրավորվել։ Կիրակի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա Ռիգոբերթո Լոպեսին, ում սպանության և սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել:
Պարզվել է, որ անօթևան երիտասարդը մետրոյում հարձակվել է այլ անօթևանների վրա՝ առանց որևէ ակնհայտ դրդապատճառի։ Հարձակման պահին նրա զոհերը քնած են եղել։
Նախկինում Լոպեսն արդեն մի քանի անգամ ձերբակալվել է տարբեր իրավախախտումների համար, ինչպես նաև բուժման կուրս է անցել հոգեբուժարանում: Վերջին շրջանում նա ապրել է մի հյուրանոցում, որը Նյու Յորքի իշխանություններն օգտագործում եմ որպես անօթևան մարդկանց ապաստան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր