ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Մյանմայում ցույցերը ցրողների դեմ». Էնթոնի Բլինքեն
16:00, 22.02.2021 | mamul.am
3948 | 0

ԱՄՆ-ը կշարունակի վճռականորեն գործել նրանց դեմ, ովքեր մասնակից են Մյանմայում ցույցերի ցրմանը։ Այս մասին ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Twitter-ում հրապարակված գրառման մեջ։

«ԱՄՆ-ը կշարունակի վճռականորեն գործել Բիրմայում (Մյանմայում) մարդկանց դեմ բռնություններ իրականացնողների նկատմամբ։ Քաղաքացիները պահանջում են վերականգնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը։ Մենք Բիրմայի ժողովրդի հետ ենք»,- ասել է Բլինքենը։
Մյանմայի ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ շաբաթ օրը երկրում ցույցը ցրելու ժամանակ 2 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: «Մյանմա նաու» լրատվականի տվյալներով՝ ոստիկանությունն ու զինվորականները մարտական և ռետինե փամփուշտներ են կիրառել։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարել են 1 տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավարությանը հեռացնելու մասին՝ դա բացատրելով 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում զանգվածային կեղծիքներով: Ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Վին Մյինը։ Զինվորականները ներկայացրել են կառավարության անդամների նորացված ցուցակը, նրանք արդեն զբաղեցրել են նախարարական պաշտոններ։

Մյանմայում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա. սպանվել է 2 մարդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր