ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել Սաակաշվիլիի կուսակցության ղեկավարի ձերբակալությունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
18:50, 23.02.2021 | mamul.am
3974 | 0

Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում Միխեիլ Սահակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո։ Հանրահավաքներին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների շուրջ 100 ներկայացուցիչ, հաղորդում է РИА Новости-ն։
Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի պետական դիվանատան շենքի մոտ։
Ընդդիմության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն հայտարարել է, որ իշխանության հակառակորդները մինչև վերջ պայքարելու են Մելիայի, ինչպես նաև անկախության և ազատության համար:
«Ոչ ոք մեզ չի վերադարձնի անցյալ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք՝ այսօր Նիկա Մելիային ձերբակալել են իր կուսակցության գրասենյակում, ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել։
Նա մեղադրվում է 2019 թվականի ամռանը հակառուսական ցույցերի ընթացքում խորհրդարանի վրա գրոհ կազմակերպելու մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր