ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+31 °C
«Մենք ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք». Բագրատ Սրբազան
17:06, 26.05.2024 | mamul.am
1200 | 0

«Ճշմարտության հաղթանակը ոչ միայն սարերի ետևում չէ, այլև շատ-շատ մոտ է»,- հանրահավաքի բեմից վստահեցրեց Բագրատ Սրբազանը:

«Ցանկանում եմ հիշեցնել և վերահաստատել, որ մենք պայքարի ենք դուրս եկել մեր հանրային լայն հաշտության օրակարգով` պայքարելով ստի և կեղծիքի, ատելության ու թշնամանքի դեմ` հանուն ճշմարտության, հաշտության ու սիրո: Այս շարժումը արժեհամակարգային ու քաղաքակրթական փոփոխության մասին է: Մենք պարզապես ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք: Այս վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքներով ու հույսերով, աչքերից ճառագող լույսով, որը մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, թե սպանել են վերջնականապես: Մենք հրապարակներում փողոցներում կրթական և գիտական մշակութային կենտրոններում ականատեսը եղանք այն մեծ սիրո ալիքին, որը վկայում է, որ մեր ժողովուրդն իր մեծով ու փոքրով ընդունել է այս շարժման օրակագը և ցանկանում է փոխել այն դառն իրականությունը, որը արհեսատական կերպով պարտադրվել է մեզ` որպես «անխուսափելի իրականություն»:

«Մենք ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
1576 | 0
դեպի վեր