«Իշխանական բոլոր թեզերին ուղղակի ձայնակցում են թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենաները: Ոչ միայն ձայնակցում են, այլև նույնն են և սնվում են նույն աղբյուրից»,- նշեց Բագրատ Սրբազանը: «Դժբախտաբար, այս ընթացքում շարունակվեց ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների հակասահմանադրական, հակաօրինական, թե ՀՀ-ի օրենսդրությանը և թե միջազգային սկզբունքներին ամբողջությամբ հակառակ, բառիս բուն իմաստով` հանցագործությունը, որով ականատես եղանք մեր հերոսական, սահմանապահ ժողովրդի անձնական և հավաքական ողբերգությանն ու արցունքներին: Հակառակ որի, Կիրանցում այդ ծանր պահին ու հոգեվիճակին մեզ քաջալերեցին` ասելով` չնահանջեք, մենք ձեր մեջքին ենք: Այս ստի հայրը պատասխան ունի տալու այդ արդար արցունքների համար»,- ասաց Սրբազանը: |