ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը պարբերաբար խորհրդակցում Է Օբամայի հետ
13:36, 23.03.2021 | mamul.am
6656 | 0

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի շարք հարցերի շուրջ պարբերաբար շփվում է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ առավել հաճախ նրանք հեռախոսազրույցներ են անցկացնում։ Քննարկվող թեմաներից մեկը հասանելի բժշկական սպասարկման մասին օրենքն է, որի ուղղությամբ ժամանակին աշխատել է Օբաման։ Այժմ օրենքի ընդլայնմամբ զբաղվելու է ներկայիս նախագահը։

Իր նախագահական ժամկետի սկզբում Բայդենը ձևավորել է իր թիմը, այդ թվում՝ այն անձանցից, որոնք նախկինում աշխատել են Օբամայի վարչակազմում: Խոսքը վարչակազմի ղեկավար Ռոն Քլեյնեի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասին է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր