ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Խորհրդարանի արձակումից առաջ միակ շանսն էր, որ հնարավոր էր մեկ ժամ ելույթ ունենալ»․ Էդմոն Մարուքյան
14:28, 15.04.2021 | mamul.am
2803 | 0

«Մինչև խորհրդարանի արձակումը վարչապետն այլևս ելույթի իրավունք չի ունենալու, սա միակ շանսն էր, որ հնարավոր էր մեկ ժամ ելույթ ունենալ, և, բնականաբար, այդ շանսն արդյունավետ կերպով օգտագործվեց»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա նախընտրական ելույթ էր, քարոզարշավի մեկնարկ։

Հարցին, թե ինչո՞ւ վարչապետն Օնիկ Գասպարյանի հայտարարությունները հերքեց միայն ամիսներ անց, Մարուքյանը նշեց, որ դա պայմանավորված էր նախընտրական նպատակներով։

«Թեման փակեն, որ հանգիստ գնան ընտրությունների»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր