ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Միակ իրական հաղթանակը, որ Սարգսյանն ու Քոչարյանը տարել են բանակով, եղել է Մարտի 1-ին տարած հաղթանակը՝ սեփական ժողովրդի նկատմամբ». Բաբաջանյան
13:52, 03.05.2021 | mamul.am
8180 | 0

Վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մի ամբողջ պատերազմ էր պետք, որպեսզի բացահայտվեր, որ մենք, ըստ էության, կեղծ պետություն ենք կառուցել իր բոլոր ինստիտուտներով, կառուցակարգերով, կեղծ է եղել նաև բանակը: Փրկիչները, պարզվեց, որ միայն ընտրություն չեն կեղծել, կեղծել են ամեն ինչ ու դրա մեկնարկը տրվել է 97-ին, երբ վոյինը, ՀՀ-ում նշանակվելով վարչապետի պաշտոնում, ըստ էության շեղեց Հայաստանը բնական ընթացքից ու ամբողջությամբ բանակն էլ ծառայեցրեց երկրի ներսում մաֆիայի, օլիգարխիայի, քրեական իշխանության վերահսկողությունը երկարաձգելու նպատակին ու, ի զարմանս բոլորի, բանակն էլ, առանձին զինվորականներ, այս կամ այն կերպ ցանկացան մաս կազմել այդ մաֆիային, հանցավոր շրջանակին»: Նրա խոսքով՝ «միակ իրական հաղթանակը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարել են բանակով, եղել է Մարտի 1-ին տարած հաղթանակը՝ սեփական ժողովրդի նկատմամբ, Երևանի կենտրոնում, երբ, ըստ էության, բանակը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, երբ գնդակահարվում էր հայ ժողովրդի ազատության ոգին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր