ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Դեռևս չկա որոշում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ». Թեհմինա Վարդանյան
22:45, 23.06.2021 | mamul.am
3407 | 3

«Դեռևս չկա որոշում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ, բայց պետք է մտածենք մեր ընտրողների և հատկապես գործող իշխանությանն ընտրած մարդկանց մասին, որոնք մեծամասամբ մոլորյալներ են և հավատացել են Փաշինյանին»,- «Արմնյուզ»-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը վերջին 3 տարում ընդհանրապես չի փոխվել և հետայսու էլ չի փոխվելու, որքան էլ թախանձագին ելույթներ է ունենում։

«Խորհրդարանի պատկերն էապես այլ է լինելու, եթե մենք և մյուս ընդդիմադիր դաշինքը մտնենք խորհրդարան»,- ասել է Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դեռևս չկա որոշում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ». Թեհմինա Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր