ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ մոռացել էր նախօրեին Ֆլորիդայում 12-հարկանի բնակելի շենքի փլուզման մասին, որի հետևանքով փլատակների տակ տասնյակ մարդիկ են անհետ կորել: Հեռարձակումը տեղի է ունեցել Սպիտակ տան YouTube-ալիքում։ ԱՄՆ առաջնորդը, ավարտելով իր ելույթը, հայտարարել է, որ ժամանակն է ուղղաթիռ նստելու։ Դահլիճում աղմուկ է բարձրացել։ Փոխնախագահ Քամալա Հարրիսը մոտեցել է Բայդենին և ինչ-որ բան ասել, հավանաբար, հիշեցրել է տեղի ունեցածի մասին: «Օ, այո, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն, տիկին փոխնախագահ»,- ասել է Բայդենը։ Նա նշել է, որ դաշնային ուժեր կուղարկի Ֆլորիդա, եթե նահանգի իշխանությունները դիմեն։ |