ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Յոթ երգ գիտի, որից վեցը ռուս խաղաղապահ-սահմանապահների, մեկը՝ ՀԱՊԿ-ի մասին է». Ն. Մկրտչյան
16:12, 29.07.2021 | mamul.am
4815 | 4

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը յոթ երգ գիտի, որից վեցը ռուս խաղաղապահ-սահմանապահների, մեկը՝ ՀԱՊԿ-ի մասին է: Երեք տարի է նա ռուս սահմանապահների տեղակայման նույն երգն է երգում, նույն ծրագիրն է իրականացնում՝ Հայաստանը վերածել ռուսական պոլիգոնի:
Նեղ աշխարհահայացքով, աշխարհաքաղաքականության բացակա գիտելիքներով, պետական շահի ընկալման գավառական մակարդակով, սեփական իշխանության պահպանման տենչանքով տարված՝ Նիկոլը մեր երկիրը հանձնում է ռուս-թուրքական դաշինքին:
Նրա այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ նա անուղղելի է, նրան պարզապես հեռացնել իշխանությունից:
Ասում են, մարդու անունը կարմա է: Նիկոլն իր անունը իր ռուսամետ նախնիներից է ժառանգել որպես կարմա, որոնք երևի Նիկոլի նման էլի յոթ երգ գիտեին, յոթն էլ ռուսական ցար Նիկոլայի մասին:
Ողջ խնդիրն այն է, որ այդ կարման անկոչ բաղեղի պես փաթաթվել է Հայաստանին և խեղդում է մեր երկիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր