ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սա հերթական թոզփչոցին է, որպեսզի հետո ասեն՝ «դիմեցինք՝ չօգնեցին»․ Գևորգ Գալստյան
21:18, 31.07.2021
11526 | 2

Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայրենակից,
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ Հայաստանը չի դիմել: Սա հերթական թոզփչոցին է:

Այս` լրիվ այլ գործընթացը, ցանկանում են ներկայացնել որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմելու գործընթաց, որը, բնականաբար, չի տալու այն արդյունքը, որը պետք է լիներ հիրավի ՀՀ-ի` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմելու դեպքում:

Ստորև հոդվածում ներկայացված գործընթացը փորձում են ակտիվորեն ներկայացնել որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմելու գործընթաց, որպեսզի հետո, պարզ բառերով ասած, ասեն` «դիմեցինք` չօգնեցին, հետևապես` պետք է ոչնչանանք ռուս-թուրքական երախում»:
Տուրք չտաք նմանատիպ կեղծ հրապարակումներին, ՀՀ-ն դեռևս չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ:
Սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին դիմելը ներկայումս կենսական անհրաժեշտություն է մեզ համար:

Դիմում է պետության իշխանությունը` անհրաժեշտ ընթացակարգով, այլ ոչ ՄԱԿ-ում պետության` ՀՀ-ի ներկայացուցիչը, և ոչ թե Անվտանգության Խորհրդի անդամ պետություններից մեկի ներկայացուցչին, այլ հենց ՄԱԿ-ի ԿՈԼԵԿՏԻՎ Անվտանգության Խորհրդին:
Հ.Գ.
Հրապարակումը կիսվելու դեպքում, խնդրում եմ ուշադիր լինել` տեղադրելով գրառումը ևս, որպեսզի չստացվի կեղծ լուր եք տարածում»:

Աղբյուրը` Գևորգ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր