Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ |