«Այսօր լուռ, մոմերով կանգնելու ենք բոլոր այն մարդկանց, առաջնահերթ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը տված նահատակների հիշատակի համար, այն մարդկանց, որոնք իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի անկախության»,- լրագրողների հետ զրույցում նշել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կեսգիշերին Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր են քայլելու երթով: «Անկախ նրանից՝ ով է վաղվա երթը կազմակերպելու՝ միացեք: Հիմա քաղաքական հողի վրա պառակտվելու ժամանակը չէ, կարևորն այն է, որ առողջ ուժերը միանան: Կապ չունի՝ քոչարյանական եք, սերժական եք, քրիստոնյա եք, թե կաթոլիկ, հայ եք, թե ասորի կամ այլ ազգի ներկայացուցիչ, միացե՛ք վաղվա քայլերթին, եթե այս հողը ձերն եք համարում: Միացեք ու գնացեք Եռաբլուր, որովհետև այստեղ վաղը դագաղի կողքին համերգ են կազմակերպելու»,- նշեց Գրիգորյանը: |